BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

The Telegraph. «ԵՄ-ն դադարեցնում է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը»

The Telegraph. «ԵՄ-ն դադարեցնում է  «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը»
08.04.2014 | 19:03

ԵՄ-ն մտադիր է սառեցնել Սև ծովի հատակով անցնող «Հարավային հոսք» գազատարի (ռուս-իտալա-ֆրանսիա-գերմանական նախագիծ) կառուցման աշխատանքները՝ գրում է The Daily Telegraph-ը։ Նախագծի արժեքը 50 մլրդ դոլար է: Գազատարի կառուցման դադարեցումը կարող է դառնալ Ղրիմի միացման համար ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ առաջին լուրջ պատիժը։ ԵՄ-ի մտադրության մասին տեղեկությունը հայտնվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և բուլղարացի քաղաքական գործիչների հանդիպումից հետո: Բարոզուն Բուլղարիայից պահանջել է չընդդիմանալ գազատարի վերաբերյալ ԵՄ-ի նոր քաղաքական գծին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ «Հարավային հոսքի» կառուցման ծրագրերը դեռևս ուժի մեջ են, սակայն Բարոզուի խոսքերը վկայում են, որ նախագիծը քաղաքական առումով «մեռած է»։

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ